Մարտունի գյուղի կամուրջը, որը գյուղ տանող միակ ճանապարհն է, վախեցնում է բնակիչներին իր արտաքին տեսքով: Նրանք վախենում են, որ ինչ-որ մեկը մի օր կընկնի դրա վրայից: Այս ամռանը կամուրջի վերին ծածկը վերանորոգվեց, սակայն կամրջային և հետիոտնային անցուղիների միջև եղած բացերը դեռևս մնում են: Ախալքալաքի քաղաքապետարանում դեռ մտածում են, ներառեն արդյոք կամրջի վերականգնումը 2019 թ. մունիցիպալիտետի զարգացման պլանում, թե ոչ:
Jnews- ի խմբագրությունը մի քանի անգամ անդրադարձել է Մարտունի փոքր գյուղի կամրջի վիճակին:
Կամուրջը դեֆորմացվել է, մեջտեղից կախվել: Կամրջայինը հետիոտնային անցուղիների միացման տեղերում առաջացել են մեծ խոռոչներ, որոնցից կարելի է վայր ընկնել գետը: Կամրջի ծածկը երկաթյա է: Կամրջի վրա անցքեր կային, որոնք քաղաքապետարանը վերանորոգել է 2018 թ. ամռանը:
«Այն գտնվում է վթարային վիճակում: Գալիս են, նայում և հեռանում, ոչինչ չեն անում: Մենք վախով ենք տեղաշարժվում, հատկապես մեքենաները: Ամեն պահի սպասում ենք, որ այն կարող է փլուզվել», – դժգոհում է Քնարիկը:
Վարդանը փառք է տալիս Աստծուն այն բանի համար, որ մինչ օրս ոչ ոք չի տուժել կամրջի այս վիճակից:
«Ոչ ոք ուշադրություն չի դարձնի, մինչև մեկը չընկնի կամրջից: Տեսնենք, թե ով է լինելու այդ առաջինը», – ասում է նա:
Երիտասարդն ասում է, որ ամեն անգամ երբ ծանր բեռով մեքենա է լինում գյուղում, լարվածությամբ են սպասում, թե ինչպես է այն անցնելու կամրջից:
«Մարդիկ վախենում են մեծ մեքենաներով մանրախիճ կամ շինանյութ տեղափոխել, վախենում են, որ կամուրջը ծանր բեռին չի դիմանա», – ասում է նա:
Երբ մենք, 2018 թ. Փետրվարի 15-ին, գրեցինք կամրջի վթարային վիճակի մասին քաղաքապետարանի տնտեսության և պլանավորման բաժնի մասնագետ Վահան Բաթոյանն ասաց, որ ընթանում է կամրջի գնահատման աշխատանքներ, որից հետո պարզ կլինի, անհրաժեշտ է արդյոք կամուրջը վերանորոգել հիմքից, թե միայն մակերեսային մասը:
Ըստ Խոսպիոյի տարածքային շրջանի Սակրեբուլոյի պատգամավորի, որի մեջ ներառվում է նաև Մարտունին, կամուրջը գնահատվել է:
«Գնահատողն ասել է, որ այն ենթակա չէ վերականգնման, բայց մենք բերեցինք այլ մարդկանց, շինարարների, որոնք ասացին, որ կամուրջը հնարավոր է վերականգնել, քանի որ այն բավականաչափ որակով է կառուցված, հիմքի հետ խնդիրներ չկան: Անհրաժեշտ է փոխել միայն վերևի մասը, բացի այդ, կամուրջը պատմական արժեք է: Քաղաքապետարանը տեղյակ է այս մասին, նրանք զբաղվում են այդ հարցով, և մենք հուսով ենք, որ կամուրջը կվերանորոգենք տեղական բյուջեի միջոցներով », – ասում է Էդուարդ Բերիկյանը:
Քաղաքապետարանում դեռ հստակ չեն կարողանում պատասխանել, թե արդյոք կամուրջը կվերականգնվի 2019 թվականին, նշելով, որ այդ մասին կկարողանան ասել մի քանի օրից:
Շուշան Շիրինյան