Արդեն մեկ ամիս է ինչ սկսվել են Կուլիկամ գյուղի գյուղամիջյան ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։ Դրանք դեռ շարունակվում են։
Կուլիկամ և Կարտիկամ գյուղերի ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար հայտարարված էլեկտրոնային մրցույթը հաղթել է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը՝ 939 421 լարի արժողությամբ։
Կուլիկամում ասֆալտապատվելու է ընդհանուր ճանապարհի 1 կմ և 240 մ հատվածը։
«Աշխատանքները սկսվել են մեկ ամիս առաջ, և ամեն դեպքում այս տարի պետք է ավարտվի աշխատանքները, հիմա էլ աշխատանքները դեռ ընթացքի մեջ են», – ասում է «ՋավախԱվտոԳզա» ընկերության տնօրեն Ջաբա Ձիրկվաձեն։
Գյուղի մասնագետ Ալիկ Ուզունյանն ասում է․ «Աշխատանքներից գոհ կմանանք, թե՝ ոչ պարզ կլինի վերջում, երբ ավարտեն աշխատանքները: Հիմա տեղ կա, որ ասֆալտի առաջին շերտը արել են, իսկ տեղ կա, որ նոր են նախապատրաստում ճանապարհի հիմքը։ Թե ինչպիսի աշխատանքներ են կատարվել ես չեմ կարող գնահատել, այդ հարցում մասնագետ չեմ»:
Գյուղի բնակիչներից ոմանք գոհ են իրականացվող աշխատանքներից, իսկ դեռ սպասում են վերջում ինչ է լինելու:
Գայանե Ակոջյան