Երեքշաբթի օրվանից Խուլգումո գյուղի մանկապարտեզը երկու շաբաթով փակվել է, պատճառը ջրծաղիկի աճող դեպքերն են:

Ախալքալաքի մանկապարտեզների միավորման տնօրենն ասում է, որ ջրծաղիկի դեպքեր գրանցվել են ոչ միայն երեխաների շրջանում, այլև դաստիարակների:

«Ոչ միայն երեխաներն են ջրծաղիկով հիվանդ, այլև դաստիարակները և նրանց երեխաները: Սկզբում, երբ մի քանի դեպք էր գրանցվել, չփակեցինք մանկապարտեզը, բայց հիմա ջրծաղիկով հիվանդներն օր օրի ավելանում են և ստիպված եղանք երկու շաբաթով մանկապարտեզը փակել», – ասաց Անահիտ Ասատուրյանը:

Ախալքալաքի հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանն ասում է, որ Խուլգումոյում բացահայտվել է ջրծաղիկի 10 դեպք:

«Դեռ այլ մանկապարտեզներից զնագեր չենք ստացել: Ստուգումներ ենք անցակցրել քաղաքի մանկապարտեզներում, բայց ջրծաղիկի դեպքեր չենք բացահայտել», – ասում է նա:

Հիշեցնենք, որ ջրծաղիկի աճող դեպքերի պատճառով փակվել էր Սուլդա գյուղի մանկապարտեզը: Սակայն հիմա մանկապարեզն աշխատում է բնականոն կարգով:

Ի՞նչ անել ջրծաղիկով հիվանդանալու դեպքում, կարող եք կարդալ անցնելով հետևյալ հղումով՝

Ախալքալաքում երեխաների շրջանում ջրծաղիկ է տարածված