Այսօր՝ ապրիլի 15-ին, չոր խոտ այրելու պատճառով հրդեհ է բռնկվել: Այս պահին հրդեհն արագորեն տարածվում է լեռան երկայնքով դեպի անտառ, մինչդեռ տեղում չէ հրշեջ ծառայությունը, կանչը գրանցվել է մոտ 15 րոպե առաջ (18:45-ի սահմաններում): Արագվա և Գոման գյուղերի բնակիչներն իրենց ուժերով փորձում են մարել կրակը, որպեսզի չթողնեն այն տարածվի դեպի անտառ, սակայն այն տարածվում է մեծ արագությամբ:

Հրդեհը բռնկվել է Արագվա և Գոման գյուղերի միջև ընկած լեռների մոտ, լեռան ստորոտից կրակը տարածվել է: Հրշեջ ծառայության սպասման մեջ բնակիչները պայքարում են կրակի դեմ, ով ինչպես կարող է:

«Այս պահի դրությամբ մենք փորձում ենք ինքնուրույն պայքարել, հրշեջ ծառայությունը ճանապարհին է, 15 րոպե առաջ ասացին, որ գալիս են, բայց դեռ չկան: Ճիշտ է, հրդեհն արդեն մոտ է անտառին, բայց հյուսիսային կողմում և ծառերի տակ դեռ ձյուն կա, այդ իսկ պատճառով հույս ունեմ, որ կրակը չի հասնի անտառի խորքը», – ասում է Արագվա գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Ղազարոս Ունանյանը:

Ժամը 19:15-ին հրշեջ ծառայության մեքենան հասել է դեպքի վայր, իսկ արդեն 20:20-ին հաջողվել է հրդեհը տեղայնացնել: Տեղացիների խոսքերով այրվել է 10 000 հա-ից ավելի տարածք: Կրակը հասել է անտառին, սակայն այրվել է անտառի փեշին գտնվող մի քանի ծառ:

Լուսանկարը՝ Jnews-ի արխիվից: