Կիրակի՝ մարտի 26-ին ամփոփվեց «Ազգային երգիչ» նախագծի քվեարկության արդյունքները: Քվեարկույթան արդյունքների ամփոփումից հետո պարզ դարձավ, որ նախագիծը լքեց Հակոբ Օհանյանը

«Ընկերներ ջան, այսքանով ավարտվեց իմ ճանապարհը դեպի «Ազգային երգիչ» նախագծում։ Այս ճանապարհորդությունը յուրահատուկ էր ինձ համար, քանի որ իմ հույզերով, իմ էմոցիաներով գտնվեցի տարբեր մոլորակներում։ Բայց յուրահատուկ էր «Շանթ» մոլորակը, որտեղ տիրում էր համերաշխություն, սեր, հարգանք։ Ես շնորհակալ եմ այդ մոլորակի ամբողջ անձնակազմին, իրենց յուրաքանչյուր խորհուրդի, յուրաքանչյուր մաղթանքի և այն ամենի համար, որ այսօր ես կամ որպես «Դրդո»։ Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր քվեարկեցին և ինձ հետ ապրեցին բոլոր հույզերն ու էմոցիաները: Այս ամիսների ընթացքում սովորեցի շատ բաներ, ձեռք բերեցի շատ լավ ընկերներ։ Աննա Թադևոսյան ջան, շնորհակալ եմ Ձեզ, Ձեր կատարած անձնվիրաբար աշխատանքի համար: Իմ շատ սիրելի ընկերներ (մասնակիցներ) ջան, Ձեզ` բոլորիդ, մաղթում եմ հաջողություն, անկախ նրանից, թե ով և երբ կլքի նախագիծը, մենք գիտենք, որ բոլորս հաղթել ենք` իրար նկատմամբ անկեղծ ու մարդկային լինելով: Սիրում եմ բոլորիդ», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Հակոբ Օհանյանը:

«Ազգային երգիչ» նախագծում Հակոբը հասցրել է հանդես գալ տարբեր ոճերում: Երգել է՝ «Իմ Անի», «Յարխուշտա» և «Դրդո» երգերը: Հատկանշական է, որ Հակոբը նախագծում հայտնի է, որպես «նախագծի Դրդո տղեն»:

Նախագծի շրջանականերում Հակոբին հաջողվել է գրավել բազմաթիվ հեռուստադիտողների սրտերը և ճանաչում ձեռք բերել: Հակոբը նշում է, որ իր համար մի փոքր անսովոր է, երբ փողոցում քայլելիս իրեն նայում են այլ հայացքով, մոտենում են ու հայտնում իրենց աջակցությունը: Նա հիշում է Էջմիածնի եկեղեցում տեղի ունեցած դեպքը, երբ իրեն երկար ու ուշադիր նայել է մի տատիկ, ապա մոտեցել և հարցրել է՝ «դու ազգայինի Հակոբն ես՞»:

Հակոբ Օհանյանը Jnews-ի հետ զրույցում նշեց, որ իր կարիերան նախագծով չի ավարտվելու, ինքը շարունակելու է երգել, չի հուսահատվելու և հասնելու է ավելի մեծ բեմերի:

Կարդացեք նաև՝

Ծալկայից Հակոբ Օհանյանը «Ազգային երգիչ» նախագծի ֆինալում է

Հակոբ Օհանյան. «Ձեր աջակցությունն զգացի մնալով նախագծում»

«Յուրաքանչյուրի աջակցությունը հիմա շատ կարևոր է, մեծ հույսեր եմ կապում Ջավախքի հետ»