Երկու շաբաթ առաջ ամփոփվեց «Ազգային երգիչ» նախագծի առաջին գալահամերգի երկրորդ մասի արդյունքները, որտեղ նախագծում մնալու համար պայքարում էր նաև Ծալկայից Հակոբ Օհանյանը: Քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո պարզ դարձավ, որ Հակոբ Օհանյանը հավաքելով բավականաչափ ձայներ նախագծում է, և նախագծում մնալու համար պայքարը շարունակվում է:

Հակոբի համար երազանք է հաղթել նախագծում: Նա շատ է սիրում երգել և շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց ովքեր քվեարկել են իր օգտին:

«Բոլորից անչափ շնորհակալ եմ, կողքիս կագնելու և ինձ աջակցելու համար: Ես զգացի բոլորիդ աջակցությունը, երբ հայտարարեցին, որ ես նախագծում եմ, հույս ունեմ, որ այդ աջակցությունը կլինի շարունակական ու ավելի կմոտեցնի ինձ իմ երազանքին, ես էլ իմ հերթին իմ երգով, իմ ելույթներով կփորձեմ ձեզ հուսախափ չանել: Ասել եմ ու նորից կկրկնեմ, Ջավախքը իմ թև ու թիկունքն է», – JNEWS-ի հետ զրույցում ասաց «Ազգային երգիչ» նախագծի ֆինալիստ Հակոբ Օհանյանը:

Հակոբ Օհանյանը լավագույն տասնյակում է, ինչն արդեն իսկ մեծ ձեռքբերում է: Հակոբի և մյուս 5 ֆինալիստների ելույթները կցուցադրվի այսօր՝ մարտի 19-ին, ժամը 20:00-ին, Շանթ հեռուստաընկերության ուղիղ եթերում, որի ավարտից անմիջապես հետո կսկսվի քվեարկությունը: Որպեսզի Հակոբ Օհանյանը մնա նախագծում կարևոր է աջակցել նրան, քանզի քվեարկության ժամանակ որոշիչ կարող է լինել յուրաքանչյուր ձայն:

Հակոբ Օհանյանն առաջին գալահամաերգին երգեց «Դրդո» երգը, որը տարոնցիների ժողովրդական ռազմակոչ է: Այն տարբեր ժամանակներում ոգեշնչել է հայ ռազմահայրենասիրական ոգին, օգնել համախմբվել և հաղթել տարբեր գոյամարտերում։

Քվեարկության կարգի հետ կապված մանրամասներին կարող եք ծանոթանալ անցնելով հղումով: