ՀասարակությունՄշակույթ 25 Փետրվարի, 2023 • «Յուրաքանչյուրի աջակցությունը հիմա շատ կարևոր է, մեծ հույսեր եմ կապում Ջավախքի հետ»

Շանթ հեռուստաընկերության «Ազգային երգիչ» նախագծի գալահամերգների փուլի մեկնարկը տրվեց անցած կիրակի, որտեղ ելույթ ունեցան նախագծի ժուրիի անդամների կողմից ընտրված 13 ֆինալիստներից 6-ը, մյուս 7 ֆինալիստների համարները կցուցադրվեն հաջորդ կիրակի փետրվարի 26-ին, ժամը՝ 20:00-ին, Շանթ հեռուստաընկերության եթերում:

Ծալկայից Հակոբ Օհանյանը նույնպես նախագծի ֆինալիստներից է: Նրա ելույթը մյուս 6 ֆինալիստների ելույթների հետ միասին կցուցադրվի կիրակի օրը՝ փետրվարի 26-ին: Որպեսզի Հակոբ Օհանյանը մնա նախագծում կարևոր է աջակցել նրան, քանզի քվեարկության ժամանակ որոշիչ կարող է լինել յուրաքանչյուր ձայն:

«Յուրաքանչյուրի աջակցությունը հիմա շատ կարևոր է, դրանով է որոշվելու կմնամ նախագծում թե՞ ոչ: Մեծ հույսեր եմ կապում ջավախահայության հետ, հույս ունեմ Ջավախքը կկանգնի իմ կողքին, Ջավախքն իմ թև ու թիկունքն է», — JNEWS-ի հետ ասաց «Ազգային երգիչ» նախագծի ֆինալիստ Հակոբ Օհանյանը:

Ըստ նախագծի կանոների՝ այս փուլից սկսած որոշումները կայացնելու է հեռուստադիտողը, քվեարկելով իր նախընտրած մասնակցի օգտին: Նախագիծը կլքի այն մասնակիցը որը քվեարկության արդյունքում հավաքել է նվազագույն ձայներ:

Հեռուստադիտողն իր նախընտրած մասնակցի օգտին կարող է քվեարկել նախագծի ցուցադրման ավարտից անմիջապես հետո, մեկ ժամվա ընթացքում: Քվեարկելու համար գալահամերգի ավարտից անիմջապես հետո պետք է այցելել National singer/ազգային երգիչ նախագծի ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջեր, այնուհետև պետք է սեղմել հղումի վրա, էլեկտրոնային նամակ գրել նշելով այն մասնակցի անուն ազգանունը, ում օգտին ցանկանում եք քվեարկել և հաստատել: Հարկ է նշել, որ նախագծի կայքէջին ուղարկված նամակները կմնան անպատասխան, իսկ քվեարկությունը կճանաչվի անվավեր: Այն հեռուստադիտողները, ովքեր Թիմ Տելեկոմի, Վիվա-Մտս-ի, UCom-ի բաժանորդներ են կարող են հաղորդագրություն ուղարկել 4449 կարճ համարին՝ նշելով նախընտրած մասնակցի հերթական համարը, յուրաքանչյուր հեռախոսահամարից հաշվվելու է մեկ ձայն:

Հիշեցնենք, որ Հակոբ Օհանյանը Ծալկայի շրջանի Օզնի գյուղից է, նա հաղթահարել է Հայաստանի «Շանթ» հեռուստաալիքի «Ազգային երգիչ» երաժշտական նախագծի լսումների և Թատրոնի փուլերը և ժուրիի ընտրությամբ հայտնվել է ֆինալում:

Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝

Ծալկայից Հակոբ Օհանյանը «Ազգային երգիչ» նախագծի ֆինալում է

Վերատպման կանոն