Հայաստանը ներկայացնող ջավախքցի Նաիր Մելիքյանը հաղթանակ է տոնել իրանցի մարզիկ Իբրահիմ Բահրամի դեմ մենամարտում:

Այսօր՝ մարտի 19-ին, Երևանի ORION նորաբաց ֆիթնես սրահում կայացել է միջազգային մրցաշար, որտեղ մարտեր առանց կանոնների սպորտաձևում, 70կգ քաշային կարգում Նաիր Մելիքյանը տոնել է հերթական հաղթանակը:

Դիտարժան պայքարն ավարտվել է առաջին իսկ ռաունդում՝ ջավախքցի մարզիկը նոկաուտի է ենթարկել մրցակցին:

Մենամարտը երեք ռաունդից է եղել, սակայն Նաիրն իր ոճին համապատասխան՝ մրցակցին նոկաուտի է ենթարկել հենց առաջին ռաունդում:

Նաիր Մելիքյանը շնորհակալ է Աստծուն և ասում է՝ մի մոռացեք շնորհակալություն հայտնել Աստծուն և փառք տալ նրան, այս կյանքում ամեն ինչ տրվում է հենց Աստծո ողորմության շնորհիվ:

Կարդացեք նաև՝

Ոչ մի պարտություն պրոֆեսիոնալ ռինգում. պարզապես Նաիր Մելիքյան (Video)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտում Նաիր Մելիքյանը տոնեց երկրորդ հաղթանակը (Video)

Նաիր Մելիքյանը Հայաստանում ճանաչվել է 2019թ.-ի տարվա լավագույն մարզիկ