Ջավախքցի մարզիկ Նաիր Մելիքյանն իր երկրորդ հաղթանակն է գրանցել պրոֆեսիոնալ բռնցքամարտում: Նա մենամարտի հենց առաջին ռաունդին նոկաուտի է ենթարեկել մրցակցին։
Այսօր՝ ապրիլի 15-ին, Նաիր Մելիքյանը պրոֆեսիոնալ ռինգում մենամարտում էր լիբանանցի մարզիկ Հոսեին Ֆարահի հետ: Նաիր Մելիքյանը հանդես էր գալիս 75 կգ քաշային կարգում։
Jnews-ի հետ զրույցում Մելիքյանը ասաց. «Աստծո կամքով հաղթեցի: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում երկրորդ անգամ էի հանդես գալիս։ Հաղթանակս նվիրում եմ հայրիկիս»։
Նաիր Մելիքյանի մարզիչը Աշոտ Պետրոսյանն է։ Երեւանում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարում Նաիր Մելիքյանը ներկայացնում էր Վրաստանը։