Ճանաչված մարզիկ Նաիր Մելիքյանը պատրաստվում է մասնակցել Վրաստանի բռնցքամարտի առաջնությանը, որը կանցկացվի Բաթումի քաղաքում՝ հունվարի 30-ից մինչև փետրվարի 4-ը: Մելիքյանը հանդես կգա 71կգ քաշային կարգում:
Ինչպես Նաիր Մելիքյանը JNEWS-ին հայտնեց, որ հաղթանակի դեպքում նա կընդգրկվի Վրաստանի հավաքականի կազմ և արդեն ազգային հավաքականի կազմում կկարողանա մասնակցել Եվրոպայի բռնցքամարտի առաջնությանը, այնուհետև Օլիմպիական խաղերին:
«Ինտենսիվ մարզվում եմ, 4-5 կգ քաշս պետք է իջեցնեմ: Վրաստանի առաջնությանը մասնակցում եմ 71 կգ քաշային կարգում: Աստված առաջ, հաղթելու եմ: Ճիշտ է, դեռ չգիտեմ ում հետ եմ մենամարտելու, քանի որ վիճակահանությամբ է որոշվելու, բայց Աստծո կամքով, ամեն ինչ լավ է լինելու»,- ասում է Նաիր Մելիքյանը:
Նաիրը մարզվում է Ախալքալաքի մարզահամալիրում: Նրա մարզիչն է Ատոմ Էլիզբարյանը:
Կարդացեք նաև՝
Ոչ մի պարտություն պրոֆեսիոնալ ռինգում. պարզապես Նաիր Մելիքյան (Video)
Նաիր Մելիքյանը՝ Հայաստանի MMA չեմպիոն (Video)
Պրոֆեսիոնալ բռնցքամարտում Նաիր Մելիքյանը տոնեց երկրորդ հաղթանակը (Video)