Մայիսի 8-ին, Երևանում կայացել է մարտեր առանց կանոնների Հայաստանի առաջնությունը, որտեղ ախալքալաքցի մարզիկ Նաիր Մելիքյանը դարձել է չեմպիոն:


Մենամարտը բաղկացած է եղել երեք ռաունդից, սակայն Նաիրը իր ոճին համապատասխան՝ ինչպես միշտ մրցակցին նոկաուտի է ենթարկել հենց երկրորդ ռաունդում։

Մեր մարզիկը հանդես է եկել 70 կգ քաշային կարգում։ Մրցումներն անցկացվել են Երևանի Դինամո մարզադահլիճում։

haghtanak

Այս հաղթանակը Նաիրի կարիերայում առաջինն էր, որպես սիրողական մարտեր։

patvogir

«Հաղթեցի Հիսուսի օգնությամբ։ Հաղթանակս նվիրեցի իմ մարզիչներին, գլխավոր մարզիչ՝ Աշոտ Պետրոսյանին և Մխիթար Սերոբյանին», – ասում է Նաիր Մելիքյանը:

Ոչ մի պարտություն պրոֆեսիոնալ ռինգում. պարզապես Նաիր Մելիքյան (Video)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտում Նաիր Մելիքյանը տոնեց երկրորդ հաղթանակը (Video)

Նաիր Մելիքյանը Հայաստանում ճանաչվել է 2019թ.-ի տարվա լավագույն մարզիկ