Ախալքալաքում փողոցային առևտրի վերջնաժամկետն այսօր էր: Կեսօրին քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանության աշխատակիցների հետ միասին անհատական զգուշացրել են առևտրականներին, որպեսզի նրանք փողոցն ազատեն և տեղավորվեն շուկայի տարածքում:

shuka2

«Ամենաուշը վաղն առավոտյան փողոցը կազատեն և կտեղավորվեն շուկայում, վաղը նույնպես ամեն ինչ կլինի վերահսկողության տակ, հարցը միակողմանի չենք լուծում, ամեն ինչ անում ենք, որ առևտրականները չտուժեն», – Jnews-ին ասաց Ախալքալաքի քաղաքապես Մելքոն Մակարյանը:

Քաղաքապետի խոսքով, փողոցը կազատվի և այլևս ոչ մի դեպքում չի օգտագործվի առևտրի համար, ոչ նոր տարվա, ոչ էլ որևէ այլ տոնի նախաշեմին։

«Մենք հարցը լուծում ենք այնպես որ բոլորի համար լավ լինի: Նալբանդյան փողոցը փակ է և մեքենաների համար կանգնելու տեղ չկա, այն ազատելով, գնորդը կարող է մեքենան կանգնեցնել տարածքում և հանգիստ առևտուր անել շուկայում: Շուկա տեղափոխվելու դեպքում ոչ միայն հարմար կլինի գնորդին և վաճառողին, այլ նաև ավելի հիգիենիկ միջավայր կստեղծվի բոլորի համար», – ասաց Մելքոն Մակարյանը:

Վաճառողներից ոմանք, ովքեր մոտակայքում տարածք կամ խանութ ունեն տեղափոխվում են այնտեղ, իսկ ովքեր չունեն առաջարկում են փողոցի մի հատվածը տրամադրել առևտրի համար՝ պատճառաբանելով, որ շուկայի տարածքը փոքր է, չեն տեղավորվի: Շուկա չտեղափոխվելու պատճառ է նշվում նաև այն, որ ձմռանն այնտեղ ավելի ցուրտ է, քան փողոցում:

Նշենք, որ կառավարության որոշմամբ ամբողջ երկրի տարածքում արգելվում է փողոցային առևտուրը:

Կարդացեք նաև՝

Սեպտեմբերի 19-ից Ախալքալաքում կարգելվի փողոցային առևտուրը

Սեպտեմբերի 15-ից Ախալքալաքում փողոցային առևտուրը կարգելվի