Վրաստանի կառավարության որոշման համաձայն, հուլիսի 1-ից սահմանափակ կարողությունների տեր երեխաների և I կարգի հաշմանդամություն ունեցող անձանց կենսաթոշակն ավելանում է 30 լարիով։
Ախալքալաքի մունիցիպալիտետում 583 սահմանափակ կարողությունների տեր անձ կա:
Ախալքալաքի շրջանում կա I կարգի հաշմանդամություն ունեցող 225 մարդ, ովքեր ստանում են 300 լարի կենսաթոշակ, իսկ մինչև բարձրացումը ստանում էին 264 լարի։ II կարգի հաշմանդամ՝ 288 հոգի, ովքեր ստանում էին 168 լարի, իսկ III խմբի 70 հաշմանդամ Ախալքալաքում ստանում էին 100 լարի։
Ախալքալաքի շրջանում սահմանափակ կարողությունների տեր 80 երեխա ստանում է 300-ական լարի։