Ջավախքցի բռնցքամարտիկ Օթար Երանոսյանը 12-րդ անընդմեջ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ բռնցքամարտում։ Նա հիմա իր մարզաձևում, 59 կգ քաշային կարգում աշխարհում 3-րդ հորիզոնականում է։
Բռնքամարտը տեղի էր ունեցել սեպտեմբերի 10-ին, Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքում։ 8 ռաունդանոց խաղի 6-րդ ռաունդում Երանոսյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց մրցակցին։ Նրա մրցակիցը Մեքսիկան ներկայացնող Ցեզար Ջուրեսն էր։
«Ես և իմ թիմը շատ ուրախ ենք, քանի որ այս հաղթանակս ապահովեց իմ քաշային կարգում լինել 3-րդ հորիզոնականում։ Եվ շատ շուտով տա Աստված ուժերս պետք է փորձեմ աշխարհի չեմպիոնական գոտիի համար», – Jnews-ին ասաց Օթար Երանոսյանը։
Օթարը համոզիչ հաղթանակ տարավ եւ միջին քաշային կարգում WBA վարկածով տեղափոխվեց երրորդ հորիզոնական։ Երանոսյանից վարկանիշային աղյուսակում առաջ են չեմպիոն Հեկտոր Լուիս Գարսիան, Լամոնտ Ռոաչ կրտսերը և Ջոնո Քերոլը։
Սա Օթարի 12-րդ մենամարտն էր պրոֆեսիոնալ բռնցքամարտում, նրա ուղին պրոֆեսիոնալ ռինգ սկսվել է հաղթանակներով, իսկ այս հաղթանակից հետո նրան ընդամենը մեկ հաղթանակ է բաժանում տիտղոսային պայքարից։
Հիշեցնենք, որ Օթար Երանիսյանի նորամուտը պրոֆեսիոնալ ռինգում տեղի ունեցավ 2020 թվականի օգոստոսի 29-ին: Նա ներկայացնում է ամերիկյան Warriors promoushen-ի WARRIORS GYM ակումբը:
Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝
Օթար Երանոսյանի հաղթական նորամուտը պրոֆեսիոնալ բռնցքամարտում
Օթար Երանոսյանը հերթական հաղթանակը տարավ
Օթար Երանոսյանը պրոֆեսիոնալ ռինգում 4-րդ հաղթանակն է տոնել
Օթար Երանոսյանը նոկդաունի է ենթարկել մրցակցին (Video)
Օթար Երանոսյանի հերթական հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում
Օթար Երանոսյանի 7-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում
Օթար Երանոսյանը WBA վարկածով Ամերիկայի չեմպիոն է
Օթար Երանոսյանը 9-րդ անընդմեջ հաղթանակն է տոնել
Անպարտ երթ պրոֆեսիոնալ ռինգում․ Օթար Երանոսյան՝ 10-րդ հաղթանակ
Օթար Երանոսյանի 11-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում