Այսօր Ամերիկայում կայացել է WBA վարկածով Ամերիկայի բռնցքամարտի գոտու համար պրոֆեսիոնալ մարտ, որտեղ ջավախքցի Օթար Երանոսյանը բացարձակ հաղթանակ է գրանցել։
Մենամարտը եղել է 58.90 կգ քաշային կարգում, Օթարի մրցակիցը՝ Չիլին ներկայացնող Ջոզե Էլիսեո Արգելը։ Մենամարտը բաղկացած է եղել 10 ռաունդից, որոնց ողջ ընթացքում Օթարը հաղթանակ է կրել՝ 100/90, 100/90, 99/91 միավորներով։
Հարկ է նշել, որ սա Օթարի 8-րդ հաղթանակն է պրոֆեսիոնալ ռինգում։ Ջավախքցի բռնցքամարտիկը (Պիտբուլ կեղծանունով) շարունակում է իր դեբյուտը պրոֆեսիոնալ ռինգում: 2019 թվականից նա բնակվում է ԱՄՆ-ում, Մայամի Հոլիվուդում: 2021 թվականի հունվարի 30-ին Օթար Երանոսյանը պայքարում էր NABA-ի վարկածով 2-րդ կիսաթեթև քաշային կարգում (58,96կգ) USA Super Feather Title թափուր չեմպիոնական գոտու համար:
ԱՄՆ-ում Օթար Երանոսյանը ներկայացնում է ամերիկյան Warriors promoushen-ի WARRIORS GYM ակումբը: