Ախալցիխե-Ախալքալաք մայրուղու Ախալքալաք քաղաք տանող ճանապարհի վրա մի քանի հատվածներում արդեն քանդվել է։ Կան այնպիսի փոսեր, որոնք երթևեկության համար վտանգ են ներկայացնում։
Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքները սկսվել էին 2020 թվականին և ավարտվել 2021-ին։ Ճանապարհի կառուցման աշխատաքներն իրականացրել է «Ճանապարհաշինության վարչություն №1»-ը: Պետական բյուջեից ծախվել է շուրջ 5 744 000.00 լարի:
Վերակառուցման աշխատանքներից հետո մոտ 1 տարի է անցել, սակայն այն արդեն քանդվում է։
Թափվում է նաև Շոթա Ռուսաթավելիի արձանի հարակից տարածքի պատի արտաքին շերտը։
Ճանապարհաեզրին կառուցված բետոնե ջրատարները նպատակին չեն ծառայում: Բանն այն է, որ վերևից հոսող ջուրը ջրատարի փոխարեն, ճանապարհով է հոսում:
«Այդ ճանապարհը դեռ երաշխիքային ժամկետի մեջ է, մենք նամակով գրություն ենք ուղարկել Ճանապարհային վարչությանը և ստացել ենք պատասխան, որ աշխատանքները կատարած ընկերությունը երաշխիքային գումար ունի և շուտով տվյալ տվյալ ճանապարհի վրա առկա բոլոր թերությունները կվերացնի: Ախալցիխե-Ախալքալաքը ճանապարհը դեռ մեկ տարի երաշխիքային ժամկետ ունի», – Jnews-ին ասաց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։
Այս թեմայով կարդացեք նաև՝
Մեկնարկել է Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի վերականգնումը
Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի վերանորոգման աշխատանքները շուտով կսկսվեն
Վերսկսվել է Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի վերանորոգման աշխատանքները