Ախալքալաքում գրանցված է 29 կոոպերատիվ, դրանց որոշ անդամներ արդեն ստացել են մոտոբլոկներ, իսկ երկու կոոպերատիվ, Եվրոմիության ծրագրի շրջանակներում ստացել են ֆինանսական օգնություն:
Ամբողջ Վրաստանով արդեն սկսվել է կոոպերատիվներին օգնության երկրորդ փուլը: Առաջին փուլի շրջանակներում Ախալքալաքի շրջանի երկու կոոպերատիվ արդեն ստացել են Merci Corps կազմակերպությունից ֆինանսական դրամաշնորհ 30% կոոպերատիվի սեփական ներդրումով:
Տվյալ դրամաշնորհները տրվել են ENPARD ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Եվրոմիությունը: Այդ ծրագրի հիմնական նպատակներից մեկը՝ կոոպերատիվներին աջակցությունն է: Այդ ծրագրերի իրականացման համար Եվրոմիությունը ընտրել է հետևյալ կազմակերպությունները՝ Care, Mercy Corps, Oxfam, PIN:
Առաջին կոոպերատիվը Ախալքալաքից, որը այդ ծրագրով ստացավ դրամաշնորհ՝ «Խուլգումո-2012»-ն է Խուլգումո գյուղից: Կոոպերատիվը ստացավ 36 հազար լարիի չափով դրամաշնորհ և այդ գումարով ձեռք բերեց տրակտորներ: Երկրորդ կոոպերատիվը՝ «Հինգ աստղ-2010»-ն է Կիրովական գյուղից: Կոոպերատիվը ստացել է 40 հազար լարիի չափով դրամաշնորհ և այդ գումարով ձեռք է բերել սերմացու կարտոֆիլ:
Ըստ պետական ծրագրի, երկրորդ փուլում կոոպերատիվների բոլոր անդամներին, ովքեր ներկայացրել են հայց, տրվում է մոտոբլոկ: Դրանք արժեն 3900 լարի, սակայն կոոպերատիվները վճարում են միայն արժեքի 23%-ը: Ախալքալաքի շրջանում արդեն տրվել է 23 մոտոբլոկ:
Վրաստանի Խորհրդարանը, հիմնվելով Եվրոպայի լավագույն փորձի վրա, 2013թ ընդունեց «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» օրենքը: Կոոպերատիվների ստեղծման հիմնական նպատակն է՝ մինիմալ ծախսերով ստանալ մաքսիմալ եկամուտ: Կոոպերատիվներին անդամագրումը կամավոր է, ֆերմերների ցանկությամբ:
Կոոպերատիվները հնարավորություն ունեն օգտվելու պետական ծրագրերից: Կոոպերատիվի բոլոր անդամները իրավահավասար են, անկախ նրանց ներդրումներից:
Բարձր լեռնային շրջաններում կոոպերատիվների ստեղծման համար բավարար է 3 անձի միավորումը, իսկ մնացած տարածաշրջաններում անհրաժեշտ է մինիմումը 5 անձի միավորում:
Կարգավիճակ կոոպերատիվներին շնորհում է գյուղատնտեսական կոոպերատիվների միավորման գործակալությունը:
Շուշան Շիրինյան