Russian      Georgian

Մի քանի օր առաջ սկսվել է Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհահատվածի (Կորխի կամրջից դեպի Ախալքալաք) վերականգնումը: Այս փուլում ապամոնտաժվում է հին ասֆալտապատ ծածկը:

Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի վերականգնումը սկսվել է Կորխիս Ծղալի կամրջից, կվերականգնվի ճանապարհի շուրջ 7 կմ-ը:

Վերանորոգման աշխատանքների պատճառով տրանսպորտի տեղաշարժը դժվար է: Այնտեղ, որտեղ մեքենաներ են աշխատում, երթևեկը միակողմանի է, ուստի հաճախ պետք է սպասել, որ հադնիպակաց մեքենաներն անցնեն, և հետո միայն շարունակեն իրենց ճանապարհը: Ընկերության աշխատակիցների խոսքերով, աշխատանքները սկսվել են մի քանի օր առաջ եւ, վերջնականապես, կավարտվեն 2021 թվականին:

2

Ախալցիխե-Ախալքալաք մայրուղին, մասնավորապես, Ախալքալաքի մուտքի մոտի 62-69 կմ ճանապարհահատվածը վտանգավոր է դարձել վարորդների համար: Վարորդները դժգոհում են, որ այս ճանապարհով մեքենան վարելուց հետո այն պետք է վերանորոգման տանեն:

Հիշեցնենք, որ Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոճանապարհների վարչությունը, ընթացիկ տարվա հուլիսին՝ Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի վերականգնման համար («Կորխիս Ծղալի» կամրջից մինչև Ախալքալաք) ճանապարհի վերականգնման համար տենդեր էր հայտարարել` 6 638 460.00 լարիի չափով։ Տենդերը շահել է «Ճանապարհաշինության վարչություն №1»-ը` 5 744 000.00 լարիի չափով:

1

Բրատիսլավ Իգիթխանյան