Հոկտեմբերի 23-ին Ախալքալաքի Ապագայի տան դահլիճում տեղի ունեցավ գրող, մանկավարժ, հրապարակախոս Մկրտիչ Քթոյանի 90-ամյա հոբելյանական երեկոն:
Ապագայի տան դահլիճը լեփ-լեցուն էր: Մարդիկ եկել էին իրենց երախտիքի ու շնորհակալության խոսքն ասելու վաստակաշատ գրողին: Մկրտիչ Քթոյանը հեղինակ է բազում գրքերի: Սակայն տպագրված է ընդամենը երկու գիրք:
https://flic.kr/p/AaJFrB 90-ամյա գրողի մեծարման երեկոն կազմակերպել էր Ախալքալաքի Գավառագիտական թանգարանի աշխատակից Իզաբելա Ղազարյանը: Մկրտիչ Քթոյանին շնորհավորելու էին եկել գրչակից ընկերներն ու մշակույթի գործիչները, հասարակական ու քաղաքական դեմքեր, հոգևոր հայրեր և այլոք:
Հոբելյանական երեկոն իրենց անկրկնելի բանաստեղծական, պարային ու երաժշտական կատարումներով գեղեցկացրին «Ջավախք» ազգագրական երգի պարի համույթը, Ախալքալաքի վրացական «Մուրջի» համույթը, Ռուսական դպրոցի տարրական դասարանների աշակերտներն ու Մոնթե Մելքոնյանի անվան մանկապարտեզի սաները: