Ջավախեթյան փողոցի կոյուղագծի վերանորոգման աշխաանքները ընթացքի մեջ են։ Պայմանագրով նախատեսված աշխատանքների ժամկետը լրացել է ապրիլի 8-ին: Ընկերությունն աշխատում է տուգանքներով, իսկ աշխատանքները ավարտին կհասցվեն մայիսի վերջ։

Անցած տարվանից Ջավախեթյան փողոցի ասֆալտը քանդած էր և աշխատանքները սկսել էին, սակայն եղանակային պայմաններից ելնելով դադարեցվեցին և վերսկսվեցին այս տարվա մարտից։ Ըստ էլեկտրոնային մրցույթի՝ աշխատանքների իրականացման վերջնաժամկետն այս տարվա ապրիլի 8-ն էր, սակայն ընկերությունը չի հասցրել ավարտին հասցնել աշխատանքները, այդ իսկ պատճառով տուգանվել է։

Ըստ «Մշենեբլոբա» ընկերության տնօրեն Զուրաբ Գուգեշաշվիլին աշխատանքները շարունակվում են և կավարտվեն մայիսի վերջ։

Հիշեցնենք, որ Ջավախեթյան փողոցում նոր կոյուղագծի կառուցման շինարարական աշխատանքների էլեկտրոնային մրցույթը շահել է «Մշենեբլոբա» ընկերությունը՝ 603 700.00 լարիով: Ըստ պայմանագրի՝ աշխատանքները պետք է իրականացվեր ձմռան ամիսներին, սակայն Ջավախքում խիստ ձմռան պատճառով, դա շատ բարդ է անել: