Երեկ երեկոյան արջը մտել է Ախալքալաքի շրջանի Բոզալի գյուղ և ավիրել տանտիրոջ ունեցած մեղուների երեք փեթակներից երկուսը։
Գրիգոր Ավետիսյանի խոսքով, նրանց գյուղում այսպիսի դեպք առաջին անգամ է գրանցվում։
Գրիգորն իր փեթակներն այս տարի գարնանն էր գնել, յուրաքանչյուրի դիմաց վճարելով 600 լարի։ Մեկ ամսից պետք է մեղրը քամեր, ամեն մի փեթակից մոտ 20 կգ մեղրի ակնկալիք ուներ։
Փոխհատուցման համար չի դիմել, արդեն տեղեկացված է, որ մյուս տուժածները դիմել են ու չեն ստացել։
Պետությունն այս մարդկանց ոչ մի բանով չի օգնում, չնայած այն փաստին, որ գյուղացիները վնաս են կրել։
Նշենք, որ Ախալքալաքի քաղաքապետարանի հարավարևմտյան հատվածի գյուղերում արջն առաջին անգամ Մյասնիկյան գյուղ է այցելել հունիսի 9-ին, ապա նրա հետքերը մի քանի անգամ երևացել են Խավեթ գյուղում։ Հունիսի 23-ի գիշերը մեղրի համար արջը մտել է Բոզալի գյուղ։ Արդեն երրորդ օրն է Խավեթ գյուղում լուսաձայնային ազդանշաններով են արջերին վախեցնում։
Այս անգամ միանգամից երկու արջ է «հյուրընկալվել» Խավեթում
Քաղաքապետարանը չի փոխհատուցի արջի հասցրած վնասը
Տեսախցիկները Ջավախքում ֆիքսել են «չարաճճի» արջին
Արջի արկածները Ջավախքում. ևս մի քանի գյուղ է այցելել
Արջը Ջավախքում մտել է մեղվանոց և կերել մեղրը