Արդեն չորրորդ գիշերն է արջը «հրունըկալվում է» Ախալքալաքի տարբեր գյուղերում և ավերում մեղվի փեթակները: Այս գիշեր արջը որոշել է երկրոդ անգամ այցելել Խավեթում Պետրոսյաններին պատկանող մեղվանոց: Խավեթի բնակիչները JNEWS-ին տեսագրություն են տրամադրել, որտեղ երևում է՝ թե ինչպես է արջը մտնում անտառ։ Ըստ Ջավախքի ազգային զբոսայգու ներկայացուցիչների, այդ արջը հավանաբար Թեթրոբիի տարածքում տեսախցիկների կողմից ֆիքսվածն է։

Խավեթցիների տրամադրած փոքրիկ տեսանյութը տեղադրել են իրենց ծրագրի մեջ և պարզել, որ նույն Թեթրոբիի անտառում ֆիքսված արջն է։

Ջավախքի ազգային զբոսայգու աշխատակից Սամվել Պետրոսյանն ասում է, որ իրենք սահմանափակ են իրենց գործողությունների մեջ, քանի որ այդ տարածքները չեն մտնում ազգային զբոսայգու մեջ, բայց տեղեկատվությունը փոխանցում են համապատասխան մարմիններին:

«Ընդհանրապես մեր ազգային պարկի տարածքում նման դեպքեր դեռ չեն եղել, բայց մեր տեսախցիկների մեջ, օրինակ, Թեթրոբիում երևացել է, որ արջը շրջում է, բայց վնաս չի տալիս։ Հիմա արդեն մի քանի անգամ է արջը մտնում է մեղվանոցները և ավերում դրանք: Կարծում եմ, պետք է միջոցներ ձեռնարկել, քանի դեռ մարդկանց չի վնասել։ Ի՞նչ կարելի է անել, կամ պետք է ձայների միջոցով արջին վախեցնել, կամ պետք է գյուղում պահակ կանգնեցնել»,- ասում է Ջավախքի զբոսայու աշխատակից Սամվել Պետրոսյանը:

Կարող եք կարդալ նաև՝

Արջը Ջավախքում մտել է մեղվանոց և կերել մեղրը

Արջի արկածները Ջավախքում. ևս մի քանի գյուղ է այցելել