Թեթրոբիում նախատեսվում է կառուցել նոր ենթակառուցվածք, որը կմիացնի մի քանի զբոսաշրջային երթուղիներ։

Գերմանիան Վրաստանին տրամադրել է 16 000 250 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ KFW գերմանական զարգացման պետական բանկի միջոցով՝ պահպանվող տարածքների ստեղծման և զարգացման համար։ Դրամաշնորհը նախատեսված է առաջիկա վեց տարիների համար, այս մասին վերջերս հայտարարել էր Շրջական միջավայրի նախարարությունը։ Գերմանիայի կողմից հատկացված միջոցները կնպաստեն արգելոցների վարչակազմերի աշխատանքի և անձնակազմի հմտությունների բարելավմանը, ինչպես նաև էկոտուրիզմի զարգացմանը։ Գերմանական բանկի կողմից ֆինանսավորվող նախագիծը կոչվում է «Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում – Վրաստան:

Թեթրոբի, Ճոբարեթ. Ջավախքի գեղատեսիլ վայրերը (Photo)

Այս ծրագրի շրջանակներում Ջավախքի ազգային պարկում՝ Թեթրոբի արգելոցում, կստեղծվի զբոսաշրջային ենթակառուցվածք։ Այս վայրը համարվում է արգելոց, քանի որ այս տարածքում աճում է հազվագյուտ, թավշյա ծաղիկ, որը հանդիպում է աշխարհի միայն չորս վայրերում: Ծաղիկը կոչվում է «Ջավախքի Փամփարուլա», հենց դրա հետ էլ կապված է արգելոցի անունը` «Թեթրոբի» (սպիտակ վայր)` պայմանավորված այն հանգամանքով, որ Փամփարուլան սպիտակ է: Արգելոցի տարածքը 3000 հեկտար է: Սա լեռնային Ջավախքում թթվածնով գերհարուստ վայր է:

«Շինարարությունն արդեն ընթացքի մեջ է, այնտեղ կկառուցվեն քոթեջներ, կլինի ենթակառուցվածք: Կկազմակերպվեն արահետներ, կլինի ախոռի տարբերակ և շատ ավելին: Այն վայրը, որտեղ կլինեն քոթեջները, կգտնվի հենց այնտեղ արդեն իսկ տեղակայված ռեյնջերական քոթեջի վերևում: Այս արահետը հետո կմիանա այլ արահետների, օրինակ կգնա դեպի Վարձիայի կողմը, մյուսը՝ դեպի այլ տեղ, կլինի մի ամբողջ համակարգ: Երեք քոթեջներ կտեղակայվեն աղբյուրների մոտ, կլինի ախոռ, թամբեր, ձիեր, այնտեղ, կլինի խարույկ վառելու վայր, որտեղ հնարավոր կլինի ապահով խարույկ վառել, որպեսզի հրդեհներ չլինեն և այլն: Նմանատիպ նախագծեր կլինեն ոչ միայն մեզ մոտ»,- ասում է Ջավախքի ազգային պարկի տնօրենի պաշտոնակատար Թամազ Կարապետյանը։

17

Թամազ Կարապետյանի խոսքով, այլ նախագծերի հետ մեկտեղ բարեկարգվում է նաեւ Թեթրոբիի արգելոցը։

«Զբոսաշրջության զարգացման ասոցիացիայի» ներկայացուցիչ Իրակլի Մելիքիձեի խոսքով, ով աշխատում է արգելոցի բարեկարգման վրա, նախատեսվում է փայտե քոթեջներ կառուցել սեփական սանհանգույցներով, արդյունքում՝ այն կդառնա զբոսաշրջային ավան՝ 50 կմ արշավային արահետներով: Տենդերն արդեն կայացել է, աշխատանքներն սկսված են։

Հիշեցնենք, որ շրջակա միջավայրի նախարար Օթար Շամուգիան հայտարարել էր, որ կառավարությունը նախատեսում է ստեղծել նոր պահպանվող տարածքներ, իսկ եղածներն ավելացնել 100 հազար հեկտարով։ Նա նշել է, որ մինչ օրս հանրապետությունում արգելոցների տարածքերն արդեն ընդլայնվել է մոտ 300 հազար հեկտարով։ Գերմանական բանկը, որը գործում է Վրաստանում 1993 թվականից, աջակցում է էներգետիկայի ոլորտում իրականացվող նախագծերին, խթանում է քաղաքային կայուն զարգացմանը, շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պաշտպանությանը և մասնագիտական ուսուցման զարգացմանը։

Նշենք, որ Թեթրոբի արգելոցը Ջավախքի ամենագեղեցիկ վայրերից է, որի մասին քչերը գիտեն ինչ-որ բան՝ այս վայրը ներառված չէ Վրաստանի զբոսաշրջային երթուղիներում։