Ճուբարեթ (պաշտոնապես՝ Ճոբարեթ) ասելիս՝ տեղացիների մոտ այս վայրն ասոցացվում է անտառների հետ, որոնց շարունակությունը Բակուրիանին է և խորհրդային պիոներական ճամբարը, որից մնացել են ավերակները: Այնուամենայնիվ, տեղաբնակների մեծ մասը նույնիսկ չգիտի, որ Ճոբարեթը շատ ավելին է, քան վերը նշվածը:

Jnews-ի խմբագրության համար ավանդույթ է դարձել օգտվել Ջավախքի ազգային պարկի «Սաֆարի» ծառայությունից: Այս անգամ Jnews-ն ուղեւորվում է դեպի Ջավախք աշխարհի Ճոբարեթի բնանտառներ: Անցնելով Վարևան, Ալաստան, Կոկիո գյուղերը, մեքենան, ով ունակ է նվաճել զառիթափ լեռները, հեշտությամբ բարձրանում է մինչև վերև՝ դեպի անտառներ:

3

Ճանապարհին, ձախ կողմում, աչքերիդ առջև բացվում է գեղեցկագույն բնապատկեր, առաջին հայացքից լեռնային տարածքների միջև երևում է միայնակ մատուռը: Նրա ստորոտին տեղավորվել են գյուղերը, որոնք շրջապատված և ուրվագծված են լեռներով, բայց եթե ծանոթ չես այս տարածքին, ապա անմիջապես չես կարողանա գտնել ձորի մեջ թաքնված փոքրիկ ջրվեժը:

1.

Մի փոքր ավելի վեր ու սկսվում են անտառներն ու լեռները: Սա իսկական դրախտ է սունկ հավաքողների համար: 10 րոպեում մենք հավաքեցինք կես պարկ շամպինոն, բայց այստեղ կարող եք գտնել յուղասնկեր, դառնամատիտեղներ և այլ սնկեր:

4

Այս անտառներում կարելի է գտնել նաև շատ հատապտուղներ: Ներառյալ սովորական և սև մասուր: Ճոբարեթ-Թեթրոբին արգելոց է, այս վայրերում որսագողերի համար գործում են խիստ օրենքներ և հսկայական տուգանքներ: Ինչպես ասում են արգելոցի անտառապահները, այստեղ կարելի է հանդիպել նապաստակների, գորշուկների, եղջերուների, գիշատիչներից՝ լուսանների, աղվեսների, գայլերի և արջերի… Հաճախ նրանց գրանցում են ամենուր տեղադրված թակարդ ֆոտոխցիկները: Անտառապահների խոսքով՝ կենդանիները հազվադեպ են հարձակվում մարդկանց վրա, պատահում է, որ նրանց տեսնում են իրենցից երեք մետր հեռավորության վրա:

«Նրանք հարձակվում են որոշակի դեպքերում, եթե նրանք վիրավորված են կամ պաշտպանում են իրենց ձագերին», – ասում է Արմենը՝ արգելոցի անտառապահը:

DSC_4645

Անտառի խորքում կա ռուսական խրճիթ: Սա խորհրդային բանակի ժառանգությունն է: Տեղացիները պատմում են, որ տունը կառուցել են ռուս զինվորները:

IMG_1075

Այս վայրը համարվում է արգելոց, քանի որ այս տարածքում աճում է հազվագյուտ, թավշյա ծաղիկ, որը հանդիպում է աշխարհի միայն չորս վայրերում: Ծաղիկը կոչվում է «Ջավախքի Փամփարուլա», հենց դրա հետ էլ կապված է արգելոցի անունը` «Թեթրոբի» (սպիտակ վայր)` պայմանավորված այն հանգամանքով, որ Փամփարուլան սպիտակ է: Արգելոցի տարածքը 3000 հեկտար է: Սա լեռնային Ջավախքում թթվածնով գերհարուստ վայրն է:

5

Այժմ այս տնից օգտվում են անտառապահները և հազվագյուտ զբոսաշրջիկները, ովքեր այստեղ են մնում մեկ գիշերով:

Այս անտառներում կարելի է տեսնել նաև տեղացիների, որոնք խոտ են հնձում: Նրանք Ձեզ կհուշեն, թե ուր գնալ, որտեղ գտնել խմելու ջուր:

7

Այստեղ կա մի աղբյուր, որը կոչվում է յոթ եղբայրների աղբյուր: Այս աղբյուրի ջուրը սառն է և համեղ: Աղբյուրից Ալաստան գյուղը խմելու ջուր է ստանում:

8

Շարժվելով ավելի հեռու՝ կտեսնեք լեռնային հոյակապ բնապատկերներ՝ ոչ ավելի պակաս Սվանեթիից կամ Խևսուրեթիից, բայց Ջավախքը զբոսաշրջության համար հանրաճանաչ ուղղություն չէ:

9

Այստեղ, չնայած աշուն է, ծաղկում են գարնանային ծաղիկներ: Լեռներն էլ ծածկված են ամպերով: Չնայած այն բանին, որ գտնվում ես ծովի մակարդակից 2500 քառ. մետր բարձր, շնչելը հեշտ է:

10

Մարդկանց տեսադաշտից պատսպարված, լեռների և անտառների արանքում թաքնված է քանդված մի մատուռ` երկուսից մեկը: Տեղացիներն այն անվանում են Սպիտակ մատուռ:

12

Մարդիկ գալիս են այստեղ ուխտագնացության, աղոթելու: Մատուռը կառուցված է սպիտակ քարից և դրա մասին հավաստի տեղեկություններ չկան:

13

Ասում են, որ մոտակայքում գտնվող լեռներում մարմարի հանքավայր կա:

14

Այս վայրերը գլոբալիզացիայից անձեռնմխելի են, դրանք անապական են և այդպիսով գրավիչ են հազվագյուտ զբոսաշրջիկների համար: Բնությունը բազմապիսի է:

15

Տեղանքը շատ է տարբերվում Ջավախքի մնացած մերկ, քարքարոտ բնությունից:

Ձորերում ամենուրեք ջուր ու աղբյուրներ են հոսում: Դրանից էլ կենդանական աշխարհը բազմազան է, իսկ բնությունը ծաղկում է նույնիսկ աշնանը:

17

Այս լեռներում, Կոկիա Չաի բլրի վրա, թաքնված է երկրորդ մատուռը: Առանց փորձառու անտառապահների և տեղական ուղեցույցների, այստեղ հեշտ է կորել, իսկ եթե անձրեւ է գալիս, ապա ձորից դուրս գալը հեշտ չէ:

image00016

Այս վայրում հայտնվում ես եռանկյունու մեջտեղում, երեք մունիցիպալիտետների միջև՝ Ախալքալաքի, Ասպինձայի և Բորժոմիի: Այս անտառների շարունակությունը հրաշագեղ Բակուրիանին է:

Քրիստինե Մարաբյան