Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդության գրեթե բոլոր գործող եկեղեցիներում տեղի ունեցել համազգային աղոթք:
Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում՝ հանուն Արցախի և հայրենյանց զորակցության տեղի է ունեցած աղոթքի ընթացքում հավատացյալները ծունկի գալով Սուրբ Սեղանի առջև աղոթել են հայոց հաղթական բանակի քաջ զինվորների համար, ինչպես նաև Ամենակարող Տիրոջից խնդրել են պատերազմի շուտափույթ ու հաղթական ավարտ: Այս մասին հայտնում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր վանքերում և եկեղեցիներում կատարվում է զորակցության համազգային աղոթք հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների։