Ինչպես արդեն տեղեկացրել էինք Սուլդա գյուղում վրաերթի դեպքից հետո ճանապարհին արագությունը սահմանափակող արգելապատնեշներ են տեղադրվել: Բնակիչները գոհ են, տեղադրվել է իրենց ընտրած վայրերում և իրենց նշած քանակով՝ 7 հատ։
Ասֆալտե երկու արգելապատնեշ է տեղադրվել գյուղի սկզբնամասում, չորսը՝ կենտրոնական հատվածում և մեկը՝ վերջնամասում։
«Հիմա ամեն ինչ նորմալ է, «պառկած ոստիկաններ» են տեղադրված, տեսեք ինչ հանգիստ են անցնում բեռնատարները», – ասում է գյուղի բնակիչ Կոլյա Մելտոնյանը։
Գյուղացիները ցանկացել են, որ արագությունը սահմանափակող արգելապատնեշները լինեն ասֆալտից, ոչ թե կաուչուկից, քանի որ դրանք ըստ գյուղացիների՝ ավելի ամուր է և երկարաժամկետ են։
Կոլյա Մելտոնյանն ասում է՝ կարևորը անվտանգ լինի երեխաների համար։
Պետք է նշել նաև, որ «պառկած ոստիկանները» դեռ գծանշված չեն, այդ իսկ պատճառով կարող է անտեսանելի լինել գիշերը կամ անձրևոտ եղանակներին:
Գյուղացիների խոսքերով երեխայի վիճակը նորմալ է, նա դեռ բուժման փուլում է։
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին, ժամը 10:00-ի սահմաններում Սուլդա գյուղում միջազգային բեռներ փոխադրող բեռնատարը գյուղի կենտրոնում վրաերթի էր ենթարկել 7-ամյա աղջկա։ Ինչից հետո գյուղացիները փակել էին ճանապարհը և պահանջում էին «պառկած ոստիկաններ» տեղադրել գյուղի ճանապարհին։
Սուլդայում «պառկած ոստիկաններ» են տեղադրվել
Սուլդայում բեռնատարը վրաերթի է ենթարկել երեխայի
Այսօրվա միջադեպի արդյունքում Սուլդայում կտեղադրվեն «պառկած ոստիկաններ»