Այսօր Սուլդա գյուղի կենտրոնական ճանապարհի վրա տեղադրվել է 4 «պառկած ոստիկան»։ Աշխատանքներն իրականացրել է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը։
Ինչպես հայտնեց քաղաքապետ Մելքոն Մակարյանը, աշխատանքները առավոտվանից սկսվել են և հիմա ավարտական փուլում են։ Ըստ բնակիչների պահանջի ասֆալտե «պառկած ոստիկաններ» են տեղադրվել։
«Տեղադրվել է գյուղացիների հետ համագործակցության արդյունքում՝ չորս վայրերում։ Ինչպես իրենք են ցանկացել ասֆալտից, քանի որ, երբ գյուղում տեղադրված է եղել կաուչուկից, ձնեմաքրման աշխատանքների արդյունքում խնդիրներ են եղել, որպեսզի նույնը չկրկնվի, ասֆալտից են արել, բայց ավելի նորացված, այսինքն՝ ավելի լայն, ճանապարհի երկյանքով»:
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին, ժամը 10:00-ի սահմաններում Սուլդա գյուղում միջազգային բեռներ փոխադրող բեռնատարը գյուղի կենտրոնում վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա։
Երեխայի վիճակը գնահատվում է բավարար և հիմա գտնվում է Թբիլիսիի «Նյու հոսպիտալ» կլինիկայում։
Կարող եք կարդալ նաև՝
Սուլդայում բեռնատարը վրաերթի է ենթարկել երեխայի
Այսօրվա միջադեպի արդյունքում Սուլդայում կտեղադրվեն «պառկած ոստիկաններ»
Բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված երեխայի վիճակը ծանր է
Վրաերթի ենթարկված երեխայի վիճակը բավարար է
Սուլդայի ճանապարհին «պառկած ոստիկաններ» դեռ չի տեղադրվել