Այսօր՝ հունիսի 11-ին, ժամը 10:00-ի սահմաններում Սուլդա գյուղում միջազգային բեռներ փոխադրող բեռնատարը վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա: Երեխային ծնողները տեղափոխել են հիվանդանոց: Երեխայի վիճակի մասին տեղեկությունները Jnews-ը փորձում է պարզել հիվանդանոցից։

Երեխան գնացել է պարի դասի, որն անցկացվում է գյուղի կենտրոնում գտնվող կլուբի շենքում։ Տարածքում եղել են նաև այլ երեխաներ, ովքեր պարի են հաճախում։ Երեխայի ծնողները չեն սպասել շտապօգնության գալուն և երեխային տեղափոխել են հիվանդանոց։ Գյուղացիները երեխայի ծնողներից ճշտել են երեխայի վիճակի մասին։ Վերջիններիս խոսքով՝ վիճակը ծայրահեղ ծանր չէ, սակայն երեխային շտապօգնության մեքենայով կտեղափոխեն Թբիլիսի։

Գյուղի կենտրոնում հավաքված տղամարդիկ ասում են, որ բեռնատարները գյուղով միշտ մեծ արագությամբ են անցնում։ Նրանք բողոքում են, որ ամեն օր հետիոտների հետ բախման վտանգ կա։
287192387_408202724526744_6555874475305503661_n
Գյուղացիների խոսքով՝ պարի է հաճախում 30 երեխա։ Եվ նրանցից շատերը, ովքեր այսօր առավոտյան այնտեղ են եղել՝ հիմա սթրեսի մեջ են։

«Հազիվ է կանգնեցրել, մեծ արագությամբ է քշել: Բոլոր երեխաները հիմա իրենց տներում դողում են»,- ասում են բնակիչները։

Բնակիչները ցանկանում էին ասֆալտը փորել ու արհեստական անհարթություններ տեղադրել, որ գյուղով անցնող բեռնատարները ստիպված լինեին դանդաղ վարել, սակայն Ախալքալաքի քաղաքապետը նրանց ասել էր, որ սպասեն իրեն, որպեսզի միասին որոշեն ինչպես վարվել։

286221479_5861416933873534_710802529847471919_n