Ըստ Վրաստանի ճանապարհային վարչության՝ Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ճանապարհի շինարարությունը կավարտվի 2027 թվականին, իսկ վերանորոգման արժեքը կազմում է 12,9 միլիոն լարի։
Նրանց խոսքով՝ պետական մայրուղու 7.8 կմ (51-58 կմ) հատվածում ակտիվորեն ընթանում են վերանորոգման աշխատանքներ։
Ավելին, գերատեսչության կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն, տվյալ ճանապարհի վերակառուցվող հատվածը հիմնականում անցնում է անմարդաբնակ տարածքով։
«Նշված հատվածը վնասվել էր և անհապաղ վերանորոգման կարիք ուներ՝ տրանսպորտային միջոցների անվտանգ և հարմարավետ տեղաշարժն ապահովելու համար»։
Նախագիծը նախատեսում է ճանապարհի ամբողջական վերակառուցում, ներառյալ ասֆալտբետոնե ծածկույթի, կողնակների և արհեստական կառույցների տեղադրումը: Կկառուցվեն նաև հետիոտնային անցումներ և խաչմերուկներ: Կտեղադրվեն ճանապարհային նշաններ և կավելացվեն ճանապարհային գծանշումներ:
«Նախագիծը ֆինանսավորվում է պետական բյուջեից և կազմում է 12.9 միլիոն լարի։ Ավարտը նախատեսված է 2027 թվականին», — ասվում է Ճանապարհային վարչության հրապարակված տեղեկատվության մեջ։



