Երեկ՝ հունիսի 11-ին, Սուլդայում բեռնատարի հարվածից տուժած երեխայի վիճակը գնահատվում է բավարար, ինչպես տեղեկացանք Ախալքալաքի հիվանդանոցից։ Նա հիմա գտնվում է Թբիլիսիի «Նյու հոսպիտալ» կլինիկայում։
Մեր ստացած տեղեկությունների համաձայն՝ վիրահատության կարիք դեռ չի զգացվում, քանի որ գլխի ներուղեղային արյունազեղումը (հեմատոմա) մեծ չէ, դա դեռ հաստատվել էր Ախալքալաքի հոսպիտալում, այն ենթակա է բուժման։ Ներքին օրգանները վնասված չեն։
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Սուլդա գյուղում միջազգային բեռներ փոխադրող բեռնատարը վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա։
Այս թեմայով կարող եք կարդալ՝
Սուլդայում բեռնատարը վրաերթի է ենթարկել երեխայի
Այսօրվա միջադեպի արդյունքում Սուլդայում կտեղադրվեն «պառկած ոստիկաններ»
Սուլդայի ճանապարհին «պառկած ոստիկաններ» դեռ չեն տեղադրվել