Առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում, Սուլդա գյուղում բեռնատարով վրաերթի ենթարկված 7-ամյա աղջիկը դեռ Ախալքալաքի հիվանդանոցում սպասում է ռեանիմոբիլին, որը նրան կտեղափոխի Թբիլիսի՝ մանկական կլինիկա։
Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում երեխային անընդմեջ հետազոտություններ են անցկացնում: Վիճակը ծանր է, բայց ոչ ծայրահեղ։
Այսօր՝ հունիսի 11-ին, ժամը 10:00-ի սահմաններում, Սուլդա գյուղում միջազգային բեռներ փոխադրող բեռնատարը վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա: Երեխային ծնողները տեղափոխել են հիվանդանոց: Նրանք րոպե առ րոպե սպասում են, որ ռեանիմոբիլը կժամանի՝ երեխային տեղափոխելու համար։ Առաջին օգնությունը ցուցաբերվել է տեղի հիվանդանոցում, սակայն մասնագիտացված բուժման համար անհրաժեշտ է երեխային հասցնել Թբիլիսի։
Բեռնատարի վարորդին անմիջապես բերման են ենթարկել տեղի ոստիկանության աշխատակիցները, բեռնատար մեքենան տարվել է փորձաքննության։
Այսօրվա միջադեպի արդյունքում Սուլդայում կտեղադրվեն «պառկած ոստիկաններ»
Սուլդայում բեռնատարը վրաերթի է ենթարկել երեխային