նորություններ 26 Օգոստոսի, 2026 • Ծալկայում սկսվել է 4.4 կմ ճանապարհահատվածի վերանորոգումը

Ծալկայի մունիցիպալիտետում, Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտի պատվերով, սկսվել է Իմերա-Բարեթի-Թեջիսի-Չիվթքիլիսա-Խաչկո-Գումբատի-Ավրանլոս պետական ​​մայրուղու 4.4 կիլոմետրանոց հատվածի վերանորոգումը։

Այս մասին հայտնում է Ճանապարհային վարչությունը։

«Վերականգնվող հատվածը (կմ 7-ից կմ 11) անցնում է ինչպես բնակեցված, այնպես էլ չբնակեցված տարածքներով։ Գործող ճանապարհն ասֆալտապատ չէ, ինչը դժվարացնում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Նախագծի իրականացման արդյունքում այս տարածքում երթևեկության պայմանները և ճանապարհային անվտանգությունը զգալիորեն կբարելավվեն, կնվազեն ճանապարհորդության ժամանակը և ծախսերը։

Ծրագիրը կներառի երկշերտ ճանապարհի, կողնակների, երկաթբետոնե առվակների և ջրանցքների, ջրատար խողովակների և գաբիոնե պատի կառուցում: Բացի այդ, կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ և գծանշումներ:

Նախագիծը ֆինանսավորվում է պետական ​​բյուջեից՝ 4.6 միլիոն լարիի չափով։ Ավարտը նախատեսված է 2027 թվականին», — հայտնում է Ճանապարհային վարչությունը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝