Ըստ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքի աշխատողների տեղեկատվության, գործադուլը, որը պայմանավորված էր չվճարված աշխատավարձով, դադարել է ու աշխատանքները շարունակվում են: Պարտքերը վճարված են ոմանց ամբողջությամբ, ոմանց մասամբ:
Ըստ Ախալքալաքի երկաթուղային կայարանի աշխատողների, պարտքը մարել են հայտարարված վերջին ժամկետից մեկ շաբաթ հետո: Կայարանի շինարարության աշխատակիցները ստացել են ամբողջ աշխատավարձը: Մեքենաների վարորդները, ովքեր աշխատում են այս շինհրապարակում ստացել են մասամբ, նրանց դեռևս պիտի վճարեն մեկ ամսվա աշխատավարձ:
Հիշեցնենք, որ երկաթուղու շինարարության աշխատողների գործադուլը սկսվեց օգոստոսի 1-ին, աշխատողները սկզբից հավաքվել էին շինհրապարակում, բայց հետո պարզապես չէին գնում աշխատելու:
Գործադուլի պատճառը չվճարված աշխատավարձն էր 4,5,6 ամսվա համար: Օգոստոս 11-ին ՍՊԸ «Դեմիրյոլ» ընկերության ղեկավարությունը, որը պարտք էր, խոստացել էր վճարել այն ամսի 12-ին: