Այս գիշեր տեղի ունեցած վթարից տուժածների վիճակը կայուն է գնահատվում, սակայն տուժածներից մեկին արդեն տեղափոխել են Թբիլիսի, իսկ մյուսին շուտով կտեղափոխեն, քանի որ նրանք մասնագիտական օգնության կարիք ունեն։
Նախնական տվյալներով, BMW մակնիշի ավտոմեքենան հարվածել է տրակտորին:
BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Գ.Զ.-ին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Թբիլիսի, նա ունի ընդհանուր վնասվածքներ, ուղեղի ցնցում է ստացել: Տրակտորի վարորդ Դ.Չ.-ին դիմածնոտային վնասվածքներով նույնպես կտեղափոխեն Թբիլիսի։ Ինչ վերաբերում է տրակտորի ուղևոր Ա.Չ.-ին, նրա վիճակը միջին ծանրության է, կյանքին վտանգ չի սպառնում, և նա գտնվում է Ախալքալաքի ուղեգրային հիվանդանոցում։
Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանի խոսքով, ճանապարհատրանսպորտային պատահարից տուժածներին Թբիլիսի են տեղափոխում ոչ թե նրա համար, որ նրանց ինքնազգացողությունը վատացել է, այլ այն՝ որ նրանք ավելի որակյալ բուժօգնության կարիք ունեն, որը չեն կարող ապահովել մեր քաղաքային հիվանդանոցում։
Հիշեցնենք՝ այս գիշեր Վաչիանի մայրուղու վրա տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով 21-ամյա երիտասարդ է մահացել։ Այրվել է մարդատար ավտոմեքենան։
Ախալքալաքում մահվան ելքով վթար է տեղի ունեցել
Վթարից տուժածների վիճակը կայուն է
Ողբերգական վթարից տուժածը մանրամասներ է պատմում