նորություններ 10 Սեպտեմբերի, 2026 • Jnews-ի անդրադարձից հետո քաղաքի փողոցներում վերանորոգվել են վնասված հատվածները

Հուլիսի 17-ին Jnews-ը անդրադարձել էր Ախալքալաքի փողոցներում տարիներ շարունակ ասֆալտի և դիտահորերի չվերանորոգված հատվածների խնդրին։ Մասնավորապես անդրադարձել էինք Նազարեթյան և Մարգարյան փողոցներում ջրամատակարարման համակարգի աշխատանքների հետևանքով վնասված ճանապարհահատվածներին։ Այդ հատվածները երկար ժամանակ է քանդված վիճակում են՝ անհարմարություններ ստեղծելով ինչպես բնակիչների, այնպես էլ վարորդների համար։

Նույն հրապարակման շրջանակում Jnews-ը բարձրաձայնել էր նաև բաց և վնասված դիտահորերի խնդիրը։ Որոշ հատվածներում դրանց վիճակը վտանգավոր էր ոչ միայն հետիոտնի, այլև երթևեկող մեքենաների համար՝ հատկապես գիշերային ժամերին կամ վատ տեսանելիության պայմաններում։

Խնդրի վերաբերյալ Jnews-ը գրավոր հարցում էր ուղարկել «Միացյալ ջրամատակարարման ընկերությանը»՝ խնդրելով տեղեկություն տրամադրել նշված փողոցներում վնասված ճանապարհահատվածների և դիտահորերի վերանորոգման աշխատանքների վերաբերյալ։

Սեպտեմբերի 2-ին ստացված պաշտոնական պատասխանում ընկերությունը հայտնել է, որ Նազարեթյան և Մարգարյան փողոցների դիտահորերը վերանորոգվել են, իսկ վնասված ճանապարհահատվածների ասֆալտապատման աշխատանքները սկսվել են։

Պաշտոնական պատասխանից հետո Jnews-ը կրկին այցելեց Նազարեթյան և Մարգարյան փողոցներ՝ տեղում ստուգելու կատարված աշխատանքների ընթացքն ու արդյունքը։

Մարգարյան փողոցում փոփոխություններն արդեն տեսանելի են։ Վերանորոգվել է փողոցի դիտահորը, ինչպես նաև ասֆալտապատվել է փողոցի 2-րդ նրբանցքի վնասված հատվածը, որը, ըստ բնակիչների, տարիներ շարունակ քանդված վիճակում էր գտնվում։

1000056953
Մարգարյան փողոցի վերանորոգված դիտահորը

1000056888
Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի վերանորոգված հատվածը

Վերականգնման աշխատանքներ են իրականացվել նաև Նազարեթյան փողոցում։ Այստեղ ևս վերանորոգվել է նախկինում քանդված ասֆալտապատ հատվածը, ինչի շնորհիվ ճանապարհի տվյալ հատվածում երթևեկությունն ավելի հարմարավետ է դարձել։

1000056896
Նազարեթյան փողոցի վերանորոգված հատվածը

Միևնույն ժամանակ, Նազարեթյան փողոցի դիտահորի խնդիրը դեռևս լուծված չէ։ Jnews-ի այցի պահին այն դեռևս չէր վերանորոգվել՝ չնայած ընկերության պաշտոնական պատասխանում նշված էր, որ Նազարեթյան և Մարգարյան փողոցների դիտահորերը վերանորոգված են։

1000056890
Նազարեթյան փողոցի չվերանորոգված դիտահորը

Մարգարյան և Նազարեթյան փողոցներում իրականացված աշխատանքները ցույց են տալիս, որ բարձրաձայնված խնդիրներին հետևելը կարող է բերել կոնկրետ փոփոխությունների։

Սակայն այս երկու փողոցներում կատարված աշխատանքները Ախալքալաքի ճանապարհների ընդհանուր խնդրի միայն մի մասն են։ Քաղաքում դեռ կան բազմաթիվ քանդված և վերանորոգման կարիք ունեցող ճանապարհահատվածներ, ինչպես նաև վնասված կամ բաց դիտահորեր, որոնք շարունակում են խնդիրներ ստեղծել բնակիչների համար։

1000056935
Ծերեթելի փողոց

1000056933
Հավասու փողոց

1000056920
Հավասու փողոց

1000056925
Ազատության փողոց

1000056850
Թբիլիսյան փողոց

1000056847
Ազատության փողոց

1000056907
Թամար Թագուհու փողոց

1000056912
Թբիլիսյան փողոց

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝