Այսօր գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Ախալքալաք-Կարծախի ավտոճանապարհի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով ավտոմեքենա է այրվել, մեկ մարդ մահացել է, մյուս երեքը տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Ախալքալաքի հիվանդանոցի մենեջերի խոսքով, գիշերը վթարից հետո հիվանդանոց է տեղափոխվել երեք հոգի:
«Նրանց վիճակը կայուն է, նորմալ, միջին ծանրության։ Վթարից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում», – ասաց նա։
Ախալքալաքում մահվան ելքով վթար է տեղի ունեցել