Մայիսի 4-ի լուսուդեմին իրար են բախվել BMW X5 մակնիշի ավտոմեքենան ու տրակտորը: Վթարից տուժած տրակտորի ուղևոր Ա․Չ․-ն մանրամասներ է պատմում, որի արդյունքում երիտասարդ է մահացել:
Ա․Չ․-ն թեթև վնասվածքներ է ստացել և հիմա գտնվում է Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում: Jnews-ը խոսել է նրա հետ, և փորձել պարզել, թե ինչպես է տեղի ունեցել վթարը: Վթարի ժամանակ Ա․Չ․-ն եղել է տրակտորի վարորդի կողքին, որին նախնական տվյալներով հարվածել է BMW մակնիշի ավտոմեքենան։
Ա․Չ․-ն լուրջ վնասվածքներ չի ստացել, ինչպես ինքն է ասում գլխին կարեր ունի: Նա գտնվում է Ախալքալաքի հիվանդանոցում:
«Մենք գալիս էինք Հոկամ գյուղից, պահպանելով անվտանգության բոլոր նորմերը, լույսերը վառած, թե դիմացից, թե հետևից:
Մենք կցորդիչով էինք, որն ամբողջությամբ լուսավորված էր, Zetor մակնիշի տրակտորով էինք։ Ահավոր ուժեղ հարված էր հետևից, ես նույնիսկ չեմ զգացել, գիտակցությունս միանգամից կորցրել եմ: Արթնացա, արդեն ինձ իջեցնում էին տրակտորից, պատուհանները ջարդված էին։ Ամբողջը արյուն էր: Վաչիան-Գորոդոկ ճանապարհին էր: Մեզ ասացին որ 100-150 կմ/ժ արագությամբ է շարժվել մեքենան: Հարվածն այնքան ուժգին է էր,որ տրակտորը շրծվել է հակառակ ուշշությամբ: Երբ գիտակցությունս փոքր-ինչ տեղը եկավ տեսա, որ տրակտորը կանգնած է դեպի Վաչիանի ուղղությամբ, որտեղից մենք գալիս էինք: Մենք անընդհատ չորս կողմերս էինք նայում, բայց այնքան արագ է եկել մեքենա, որ չենք նկատել, հարվածն էլ չենք զգացել: Մեքենան հարվածելուց հետո այրվել է: Երբ ես գիտակցության եկա, շատ վատ վիճակում էի, գլխի հատվածում վնասվածքով», – պատմում է Ա․Չ․-ն։
Ներկա դրությամբ տրակտորը գտնվում է վթարի վայրից ոչ շատ հեռու։
Վթարից տուժածների վիճակը կայուն է
Ախալքալաքում մահվան ելքով վթար է տեղի ունեցել