Ախալքալաքի կենտրոնում, մասնավորապես՝ Չարենց-Ազատություն խաչմերուկին գրեթե ամեն օր ավտովթար է լինում: Վարորդները բողոքում են ստեղծված իրավիճակից և խնդրում լուսարձակ տեղադրել վթարներից խուսափելու նպատակով:

Հիմնականում այս խաչմերուկում իրար են բախվում Չարենցի փողոցից դուրս եկող և Ազատություն փողոցի վերևի հատվածից երթևեկող մեքենաները: Երբ Մաշտոցի արձանի դիմաց մեքենաներ են կայանած լինում, Չարենցի փողոցից դուրս եկողները չեն կարողանում տեսնել, որ Ազատություն փողոցից մեքենա գալիս է, այդ պատճառով այս հատվածում հաճախակի են ավտովթարներ լինում:

Անհանգստացած վարորդները կարծում են, որ միակ ելքն այս խաչմերուկում լուսացույց տեղադրելն է։

meqenanaer

«Ես դուրս եմ գալիս Նալբանդյան փողոցից և թեքվում դեպի Չարենց և ուզում եմ դուրս գալ Ազատություն, բայց բացարձակ չեմ տեսնում Ազատությունից մեքենա գալիս է, թե՞ ոչ: Դրա համար շատ զգույշ և դանդաղ եմ վարում, որպեսզի մեքենա լինելու դեպքում կարողանամ կանգնեցնել մեքենան»,- ասում է ամեն օր Չարենց-Ազատություն խաչմերուկը հատող վարորդներից մեկը։

Ընդգծենք, որ վարորդների համար տեսանելիությունը փակում են ոչ միայն արձանի դիմաց կայանող մեքենաները, այլև Չարենցից դեպի Ազատություն փողոցների աջ կողմը կայանած մեքենաները։

kayanel

«Այս փողոցում կարգ ու կանոն ընդհանրապես չկա, ով որտեղից է գալիս, ուր է գնում, ոչ ոք չգիտի, չի՞ կարելի այստեղ լուսարձակ տեղադրել, որպեսզի և վարորդները ապահով լինեն, և հետիոտնը», – ասում է տաքսու վարորդը։

Հարկ է նշել, որ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարությունը Ախալքալաքում զբոսաշրջությունը և առհասարակ շրջանը զարգացնելու նպատակով, վերականգնում է կենտրոնական փողոցն ու հրապարակը:

Նախարարությունը տեղական ինքնակառավարման մարմիններին է ներկայացրել հրապարակի վերականգնման 4 տարբերակ, որոնցից երկուսը նախատեսում են օղակաձեւ հատում՝ առանց Մեսրոպ Մաշտոցի հուշարձանի: Այս տարբերակներով նախատեսվում է հուշարձանի տեղափոխում Ախալքալաքի քաղաքապետարանի շենքի դիմացի հրապարակ: Մյուս տարբերակը նախատեսում է հուշարձանի տեղափոխում օղակաձեւ հատման կենտրոն, իսկ չորրորդ տարբերակը օղակաձեւ ճանապարհը նախատեսում է հուշարձանի հարևանությամբ:

Այս տարբերակնեից որն էլ ընտրվի, կկարգավորվի երթևեկության խնդրահարույց հատվածը, որը միշտ ավտովթարների պատճառ է հանդիսանում։

Եվս մեկ ավտովթար Ախալքալաքի կենտրոնում

Ավտովթար Ախալքալաքի կենտրոնում

Ավտովթար քաղաքի կենտրոնում

Ավտովթար քաղաքի կենտրոնում

Հերթական վթարն Ախալքալաքի կենտրոնում

Գայանե Ակոջյան