Այսօր՝ ժամը 10:30-ի սահմաններում, Ախալքալաքի կենտրոնում՝ Ազատություն-Չարենց փողոցների խաչմերուկում, իրար են բախվել «Mercedes» մակնիշի ու ուղեւորատար «Ford» մակնիշի ավտոմեքենաները: Զոհեր և վիրավորներ չկան: Պետք է նշել, որ այս հատվածում հաճախ են տեղի ունենում ավտովթարներ:
Ազատության փողոցում՝ Ախալքալաքի քաղաքապետարանի շենքի դիմաց, 16 տեղանոց «Ford»-ը կայանատեղիից դուրս գալիս բախվել է «Mercedes» մակնիշի մեքենային: Պատահարի արդյունքում ոչ ոք չի տուժել, սակայն վնասվել են ինչպես «Ford»-ը, այնպես էլ «Mercedes»-ը: Վթարի վայր երկար ժամանակ պարեկային ոստիկանությունը չի ժամանել, այնուամենայնիվ, երկու կողմերն էլ չեն շարժվել տեղից և սպասել են, որ պարեկային ոստիկանությունը արձանագրություն կազմի և որոշի մեղավորներին: Իրավապահները դեպքի վայր են ժամանել պատահարից մոտ 20-30 րոպե անց:
Ո՞վ է մեղավոր, և ո՞ր հոդվածով է տարվում հետաքննությունը, այս հարցերի պատասխանները Jnews-ը սպասում է Վրաստանի ՆԳՆ-ից:
Հարկ է նշել, որ այս վայրում շատ հաճախ են ավտովթարներ լինում: