Այսօր, փետրվարի 1-ին, ժամը 15: 50-ին Մեսրոպ Մաշտոցի հրապարակում իրար են բախվել երկու ավտոմեքենա՝ KIA և VAZ 07 մակնիշի: Տուժածներ չկան:

VAZ 07-ը շարժվում էր Թավիսուփլեբա փողոցով, իսկ KIA-ն դուրս է եկել Չարենց փողոցից դեպի հրապարակ: Ավտոմեքենաներն իրար են բախվել հրապարակի կենտրոնում՝ Չարենց և Թավիսուփլեբա փողոցների խաչմերուկում:

Ավտոմեքենաներից մեկում դպրոցական տարիքի անչափահաս երեխա է եղել: