Այսօր, Ախալքալաքի կենտրոնում՝ ժամը 14:00-ի սահմաններում, բախվել են վրացական պետհամարանիշներով Suzuki մակնիշի և հայկական պետհամարանիշներով Mercedes Viano մակնիշի ավտոմեքենաները: Պատահարի արդյունքում ոչ ոք չի տուժել:
Suzuki-ի վարորդը շրջադարձել է Ախալքալաքի քաղաքապետարանի մոտ` Մեսրոպ Մաշտոցի հրապարակում, որպեսզի շարունակի ճանապարհը Չարենցի փողոցով, Ազատության փողոցի կողմից երթևեկում էր Mercedes Viano-ն: Մեքենաները բախվել են Ազատության և Չարենց փողոցների խաչմերուկում: Ոստիկանությունն անմիջապես ժամանել է դեպքի վայր, իսկ 20-30 րոպե անց ժամանել է նաև պարեկային ոստիկանությունը:
Երթևեկելի հատվածի այս մասում դժբախտ պատահարները հաճախակի են լինում: Բնակիչները կարծում են, որ իրավիճակը կփրկի օղակաձև ճանապարհը:
Ախալքալաքի մունիցիպալիտետի տեղական ղեկավարությունը քննարկում է կենտրոնական Թավիսուփլեբա փողոցի վերականգնման հարցը, որի շրջանակներում օղակաձև շրջանցումը կլինի Ախալքալաքի կենտրոնական հրապարակում, որը տեղում հայտնի է որպես Մաշտոցի հրապարակ: