Այսօր երեկոյան ժամը 18։35-ի սահմաններում քաղաքի կենտրոնական հրապարակում, Չարենցի և Ազատության փողոցների խաչմերուկին հերթական ավտովթարն է եղել։

Իրար են բախվել «06» և «Toyota» մակնիշի ավտոմեքենանները։ Տեղում աշխատում են ոստիկանության աշխատակիցները։ Ավտովթարից մարդ չի տուժել։

Հարկ է նշել, որ քաղաքի այս խաչմերուկում հաճախակի են լինում ավտովթարներ, քանի որ չորս կողմից տեսանելիությունը սահմանափակ է, ինչպես նաև չկան լուսարձակներ, որոնք կկարգավորեին երթևեկությունը։