Ախալքալաքում կորոնավիրուսի երեք դեպքից երկուսը Ախալքալաքի թիվ 5 հանրային դպրոցի ուսուցիչներ են:
COVID-19-ը հայտնաբերվել է ուսուցիչների շրջանում այն բանից հետո, երբ նրանք թեստավորվել են դպրոցի ամբողջ անձնակազմի հետ միասին: Նշենք, որ Ախալքալաքի բոլոր հանրային դպրոցների ուսուցիչները կթեստավորվեն: Դպրոցի տնօրինությունից Jnews-ին հայտնեցին, որ դպրոցում ուսումնակրթական գործընթացը տեղի է ունենալու առցանց, քանի որ դպրոցի ուսուցիչները գտնվում են ինքնամեկուսացման մեջ: Առցանց ռեժիմը կտևի մինչև նոյեմբերի 1-ը:
Դպրոցի տնօրեն Էմմա Նահատակյանի խոսքով՝ վարակված ուսուցիչները ոչ մի ախտանիշ չունեն և իրենց լավ են զգում: Նրանք չգիտեն, թե որտեղ են վարակվել, քանի որ չեն ճանապարհորդել Ախալքալաքից դուրս: Դպրոցի աշակերտները չեն թեստավորվել:
Մեր տեղեկությունների համաձայն, կորոնավիրուսով վարակված երրորդ անձը աշխատում է Ախալքալաքի ոստիկանությունում: