Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցում, ոստիկանական բաժանմունքից ոչ շատ հեռու, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում զենքով մի տղամարդ է բերման ենթարկվել, ենթադրաբար նա Թուրքիայի քաղաքացի է։ Դեպքի վայրում են ոստիկանության աշխատակիցները։ Միջադեպի մանրամասները ճշտվում են։

Այսօր՝ սեպտեմբերի 18-ի երեկոյան, ժամը 18:00-ից հետո Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցում ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել թուրքական պետհամարանիշներով ավտոմեքենայի վարորդին՝ ոստիկաններով շրջապատելով նրա մեքենան։

Երկու ժամից ավելի է ինչ օպերատիվ-հետախուզական գործողություններ են ընթանում։ Մեր տեղեկություններով՝ բերման ենթարկված անձը հետախուզման մեջ էր գտնվում և Վրաստան է մտել Ախալցիխեից։ Ներքին գործերի նախարարությունը ճշտում է բերման ենթարկելու ստույգ պատճառը: Jnews-ը սպասում է պատասխանի և այն ստանալուն պես կներկայացնի։