Ախալքալաքի մունիցիպալիտետում, ինչպես և Վրաստանի այլ շրջաններում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ Ախալքալաքում ընտրությունների երկրորդ փուլ չի սպասվում, տեղացիներն իրենց ընտրությունն արդեն կատարել են: Ախալքալաքի շրջանի Խուլգումո գյուղի երիտասարդ աղջիկները քննարկում են, թե ի՞նչ են մտածում երիտասարդները կանանց դերի, երիտասարդների մասնակցության և Վրաստանում էթնիկ փոքրամասնությունների ակտիվության մասին:
Տեսանյութը նկարահանվել է «The importance of news in Samtskhe-Javakheti» նախագծի շրջանակներում, որն իրականացնում է Վրաստանում չեխական «People in Need» ոչ կոմերցիոն կազմակերպությունը։ Նախագիծը ֆինանսավորվում է Չեխիայի արտաքին գործերի նախարարության կողմից «TRANSITION» ծրագրի շրջանակներում և USAID–ի ֆինանսական աջակցությամբ:
Տեսանյութի հեղինակ՝ Սոնա Թոփալյան