Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկա գյուղի դպրոցի վերականգնողական աշխատանքները դեռ չեն ավարտվել, թեեւ շինարարները խոստացել էին աշխատանքներն ավարտել սեպտեմբերի վերջին։ Դասերն անցկացվում են գյուղի մարզադահլիճում և գյուղի վարչական շենքում։

Աշխատանքների ղեկավար Նուգզար Գվարամաձեի խոսքով, իրենք աշխատանքները պետք է հանձնեին հոկտեմբերի 15-ին, սակայն բակի ասֆալտապատման հետ կապված խնդիրներ են առաջացել։ Բակը նախատեսվում էր ասֆալտապատել, սակայն հետո որոշվել է բետոնապատել:

Այս պահին բակում բետոն են լցնում։

«Բետոն ենք լցնում, ներսում ամեն ինչ ավարտված է: Մի ամբողջ շաբաթ տանջվում էինք ջրամատակարարման համակարգի անցկացման վրա, հիմա նույնպես աշխատանքներ կան: Ջրի հետ կապված խնդիր կա, ճնշում չկա, ուստի ջուրը չի հոսում, մնացած ամեն ինչը պատրաստ է»,- ասաց Նուգզար Գվարամաձեն։

Նրա խոսքով, աշխատանքներն արել են ըստ նախագծի, բակում 2200 ք/մ բետոն է լցվելու, քիչ է մնացել:

dilika shkola1

Դիլիսկա գյուղի թիվ 1 դպրոցը վերանորոգվում է Մունիցիպալ զարգացման հիմնադրամի միջոցներով: 2 013 120 լարիի չափով վերանորոգման աշխատանքների տենդերը շահել է «Համընկերություն Արփի Գրուպ»-ը։

Դպրոցի տնօրեն Ռիմա Մկոյանի խոսքով, աշակերտներն այժմ դասերն անցկացնում են գյուղի մարզադահլիճում և գյուղի վարչական շենքում։ Դիլիսկա գյուղի №1 դպրոցում սովորում է 220 աշակերտ:

diliska3

«Ջուրը խնդիր է, ճնշում չկա, նոր գիծ էինք ուզում, բայց հետո հին գծին նորից միացվեց, ջուրը զուգարաններ չի հասնում, հավանաբար պոմպ կտեղադրենք, բայց այս դեպքում էլ չգիտենք ջուրը կբարձրանա, թե ոչ»,- ասաց Ռիմա Մկոյանը։

diliska4

Նոր ջրամատակարարման գծի երկարությունը 500-600 մ է։

Տնօրենի խոսքով, նոր դպրոցում դասերը հավանաբար կսկսվեն նոյեմբերի 1-ից։

Դիլիսկայում կառուցվում է դպրոցի նոր շենք

Դիլիսկայի դպրոցի վերանորոգումը խոստանում են ավարտել սեպտեմբերի վերջին

Դիլիսկայի թիվ 1 հանրային դպրոցը փլուզման եզրին