Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը չի պատասխանում հայոց լեզվի և գրականության դասագրքերի երկու տարի ուշացմամբ Ախալքալաք հասնելու և անհամապատասխան լինելու հարցերին:

Այս տարվա փետրվարի 12-ին jnews.ge-ն հարցերով դիմեց Վրաստանի կրթության և գիտության նախարարությանը, գտնելու համար պատասխաններ հարցերին, ինչպիսիք են. “ինչո՞ւ 70 անուն գրքերից ընտրվել էր միայն 16-ը, ինչպե՞ս է կատարվել ընտրությունը: Ինչու է ընտրվել լրացուցիչ մեթոդական դասագրքեր, այն ժամանակ երբ դպրոցները կարիք ունեն ծրագրային ձեռնարկների? Ինչ են անելու Հայաստանից եկած գրքերի հետ: Ինչու դասագրքերի ժամանումը տևեց երկու տարի» և մի քանի այլ հարցեր:

Եվ մեր հարցին, թե երբ կլինեն պատասխանները, երբ մենք հետաքրքրրվեցինք արդեն փետրվարի 19-ին, մեզ ասացին, որ “երբ պատրաստ լինեն, այն ժամանակ էլ կպատասխանենք”:

Ավելի վաղ, մեր կողմից հրապարակված հոդվածից հետո, որ Հայաստանից ուղարկված գրքերը չեն համապատասխանում պրոցնրի պահանջներին և դրանք պիտի հետ ուղարկվեն, Հայաստանի Սփյուռքի նախարարությունը, որն ուղարկել էր այդ դասագրքերը, արձագանքեց մեր հոդվածին: Դրանից հետո, Ախալքալաքի Կրթության ռեսուրս կենտրոնում պարզաբանեցին, որ գրքերը այնուամենայնիվ չի ուղարկվելու հետ և, որ կտան դպրոցների գրադարաններին, որպեսզի ուսուցիչները կարողանան օգտագործել որպես լրացուցիչ ձեռնարկներ:

Իրավիճակի պարզաբանման համար նշենք, որ հայոց լեզվի և գրականության դասագրքերը Վրաստանի հայկական դպրոցները ստանում են Հայաստանից: Երկու տարիների ընթացքում ընթանում էին բանակցություններ Վրաստանի կրթության և գիտության նախարարության և Հայաստանի Սփյուռքի նախարարության միջև: Արդյունքում, երկու տարի անց, երկար սպասված դասագրքերը հասան, սակայն դրանք լրացուցիչ մեթոդական դասգրքեր էին և չէին համապատասխանում դպրոցական ծրագրին:

Ինչպես բացատրում է Հայաստանի Սփյուռքի նախարարությունը, նրանց կողմից ուղարկված էր 70 անուն գիրք և մեթոդական ձեռնարկ, որոնցից Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը ընտրել էր միայն 16-ը:

Ինչու այդպես եղավ, որ նախարարությունների երկու տարի տևած բանակցություններից հետո, դպրոցներին հասան դասագրքեր, որոնք չեն բավարարում պահանջին, մենք փորձեցինք պարզել Վրաստանի կրթության և գիտության նախարարությունից, ինչը արդեն երեք շաբաթ է որ անում ենք…