Հասարակություն 11 Նոյեմբերի, 2021 • Փոկայում տուն են թալանել

Նոյեմբերի 10-ին, կեսօրին Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղում անհայտ անձինք թալանել են բնակիչներից մեկի տունը։

NOR ռադիոյի փոխանցմամբ՝ կողոպուտի ժամանակ սեփականատերերը տանը չեն եղել։ Տնից գողացել են մոտ 32.000 լարի:

Կողոպուտի դեպքի առթիվ հետաքննություն է իրականացվում Վրաստանի քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով, ինչը ենթադրում է գողություն։ Դեպքի առթիվ կատարվում են քննչական գործողություններ։

Տեղեկատվությունը տարածում է NOR ռադիոն

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝