Russian      Georgian

Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը հրապարակել է ձմեռային արձակուրդների օրացույցը։

Այսպիսով, դպրոցականներն առանց դասերի ձմեռն ու Ամանորը կսկսեն վայելել դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 14-ը։

Ինչ վերաբերում է մանկապարտեզներին, ապա արձակուրդներն այստեղ սահմանում է մանկապարտեզների կառավարման գործակալությունը։

Ըստ այդմ՝ Ախալքալաքի մանկապարտեզներում արձակուրդն, ըստ նախնական տվյալների՝ կսկսվի դեկտեմբերի 27-ից և կավարտվի հունվարի 15-ին, իսկ Թբիլիսիի մանկապարտեզներոում՝ դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 14-ը ներառյալ։