Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի և Գուդավաձե-Պատարկացիշվիլիի հիմնադրամի համագործակցությամբ մեկնարկել է «Կիրակնօրյա դպրոց ազգային փոքրամասնությունների դպրոցների աշակերտների համար» նոր նախագիծը։
Նախագիծն իրականացվում է ոչ վրացալեզու դպրոցների աշակերտների համար, որի նպատակն է կիրակնօրյա դպրոցում աշխատանքի տեղավորել ոչ վրացալեզու ուսանողներին, ամրապնդել պետական լեզվի ուսուցումը և զարգացնել մշակութային-ստեղծագործական հմտությունները:
Ուսանողները կօգնեն դպրոցականներին ավելի լավ տիրապետել վրաց լեզվին և գրականությանը։ Ծրագիրը կնպաստի կիրակնօրյա դպրոցում աշխատող ուսանողների մասնագիտական զարգացմանն ու կարիերայի առաջխաղացմանը:
JNEWS-ը զրույցում ծրագրի համակարգող Նինո Բերիկաշվիլիին ասել է, որ Իլիայի պետական և Թբիլիսիի պետական համալսարաններից ընտրվել են այն ուսանողները, որոնք աչքի են ընկել ակտիվությամբ և մասնագիտական հմտություններով:
«Ծրագիրը նպատակ ունի խթանել ուսանողների մոտ բարձր մտածողությունը, հուզական ինտելեկտը, տրամաբանությունը, մարդամոտություն, մշակութային և ստեղծագործական հմտությունների զարգացումը, ինչպես նաև էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ ուսանողների մասնագիտական զարգացումն ու դպրոցական զբաղվածությունը:
Ծրագրի մասնակից ուսուցիչներից է Վարդուհի Կուրղինյանը, ով Իլիայի պետական համալսարանի կրթության կառավարում մագիստրոսական ծրագրի ուսանողուհի է: Նշված ծրագրի շրջանակներում նա առաջարկ է ստացել և կիրակնօրյա դասեր է անցկացնում Ախալքալաքի Թումանյանի անվան թիվ 1 հայկական դպրոցում:
«Դասերն ամբողջությամբ վրացերենով եմ անցկացնում: 7-11-րդ դասարանների առաջադեմ աշակերտներն են ծրագրին մասնակցում, ովքեր լավ են հասկանում վրացերեն և դասի ժամանակ հաղորդակցվելու և հասկանալու խնդիր չի առաջանում: Ծրագիրն ինքնին շատ հետաքրքիր է, որը երեխաների մոտ զարգացնում է կրիտիկական մտածելակերպը, վրացերեի խոսակցական մակարդակը: Քանի որ աշակերտները խոսում և իրենց կարծիքն են արտահայտում վրացերենով, նաև կատարում ենք խմբային ակտիվություններ, որն էլ իր հերթին միասնական աշխատանքի ընդունակությունն է զարգացնում», – ասում է Վարդուհի Կուրղինյանը:
Վերջինս կարևորում է, որ բոլոր դպրոցներում ներդրվի այս ծրագիրը, որովհետև այն արդյունավետ է և տարբերվող մեթոդ է կրթության մեջ: